Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Կփորձեն հակադարձել Սերժ Սարգսյանին՝ կհայտնվեն ճաղերի հետևում

Կփորձեն հակադարձել Սերժ Սարգսյանին՝ կհայտնվեն ճաղերի հետևում

օլիգարխcollageԿառավարության նոյեմբերի 18-ի նիստում հավանության արժանացավ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմք ընդունելով ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները և միջազգային առաջադեմ փորձի ուսումնասիրությունները՝ օրինագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսել ապօրինի հարստացման հանցակազմը: Օրենսգրքում նախատեսվող` ապօրինի հարստանալը հանցակազմի վերլուծությունը հանգում է, մասնավորապես,  հետևյալին. ապօրինի հարստանալու հանցակազմի գործողությունը տարածվում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց վրա: Այսինքն` հանցակազմի սուբյեկտ են դիտարկվում բարձրաստիճան պաշտոնատար անձը և նրա հետ փոխկապակցված անձը (բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ համատեղ ապրող ծնողը, ինչպես նաև համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակը):

Հետաքրքիր է, որ նախկինում ՀՀ Արդարադատության նախարարությունը զգուշանում էր այս նախագծի ներկայացումից, և իրենց հիմնական փաստարկն այն էր, որ Հայաստանում այն կարող է օգտագործվել քաղաքական հետապնդում իրականացնելու նպատակով: Նման տեսակետ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտնել է մի քանի անգամ՝ մասնավոր զրույցների ժամանակ, երբ հարց էր հնչում, որ եթե իրականում պայքարում են կոռուպցիայի դեմ, ապա ինչու՞  չեն ընդունում ապօրինի հաստացումը քրեականացնող օրենք:

Ընտրություններից առաջ նման նախագծի առաջ քաշումը նվազագույնը տարօրինակ է, սակայն այն ունի իր բացատրությունը: ՀՀԿ ցուցակը կազմելիս Սերժ Սարգսյանը ունենալու է դժվարություններ՝ հատկապես ձայն բերող օլիգարխ գործիչների հետ կապված: Ահա այստեղ է, որ Սերժ Սարգսյանին օգնության է գալու առաջարկվող օրենքի փոփոխությունը: Բոլորին է հայտնի, որ ՀՀԿ-ում կան բազմաթիվ գործիչներ, որոնք կարող են սույն օրենքի թիրախ դառնալ: Նրանց կարողության ծագումը կասկածելի է և վստահաբար կարելի է ասել, որ այս օրենքի ֆոնին այդ հարստությունը դառնալու է նաև նրանց հիմնական թուլությունը: Բոլոր նրանք, ովքեր չեն համակերպվի Սերժ Սարգսյանի այն որոշման հետ, որ մենք այլևս չեն կարող հայտնվել ՀՀԿ ցուցակում՝ ցույց կտրվի այս օրենքը և դրա կիրառման հնարավոր հետևանքները, որից հետո օլիգարխ ՀՀԿ-ականները կմոռանան իրենց ամբիցիաները և հնազանդ կկատարեն Սերժ Սարգսյանի հրահանգները:

Untitled-1 copy - Copy - Copy