Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Կինդ քո սեփականությունը չի, որ սպանես կամ տանջես. Զարուհի Հովհաննիսյան

Կինդ քո սեփականությունը չի, որ սպանես կամ տանջես. Զարուհի Հովհաննիսյան

zara«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ-ների միությունում, որպես ծրագրերի համակարգող, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը օրեր առաջ ականատես էր եղել ընտանեկան բռնության դասական մի օրինակի.«Ջունգլ» մականունով հայտնի անձը փոխոցի մեջտեղում բռնություն էր գործադրում իր իսկ կնոջ նկատմամբ:

Politik.am-ի թղթակիցը կապ հաստատեց Զարուհի Հովհաննիսյանի հետ, ով նկատեց որ կանանց իրավունքները մեր երկրում դիտարվում են որպես ոչ այքան կարևոր և դա մշակութային բաց է:

Հովհաննիսյանը անդրդառնալով այդ միջադեպին նշեց որ այդ կինը ամունության հենց սկզբից այդ իրավիճակում է  եղել,  «9 տարի է ամուսնացած են եղել, նմանատիպ բռության դեպքերից մեկից հետո դիմել է համապատասխան մարմիններին, այնուհետև  անլուրջ վերբերմունք ստացել ոստիկանությունից միաժամանակ  ընթացք չի ստացել  այդ գործը:

Այդ միջադեպի ժամանակ «Ջունգլ»-ը անընդհատ բացկանչում էր իմ կնիկ ա, և բոլորին ազադակ էր փոխանցվում, որ իմ ընտանքի գործնա մի խառնվեք իսկ անցորդները չէին ասում, կներես ՀՀ-ի քաղաքացին է, մարդ է, նա քո սեփականություն չի որ սպանես կամ տանջես:

Պետք է ներդրվի ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրություն, որպեսզի  չունենք նմատիպ  միջադեպեր, պետությունն էլ իր հերթին պարտավոր է քրեականացնել ընտանեկան բռնությունները»,-նկատեց Զարուհի Հովհաննիսյանը:

Վերջինս նաև նշեց, որ այնուամենայնիվ դրական շարժ կա կանանց մոտ իրենց իրավունքների մասով, հավելելով որ վերջին տարիներին աճել է ցուցանիշ, երբ տուժող դիմել է իրավապաշտպան կազմակերպությունների, թեժ գծերի և համապատասխան մարմինների «Մեր կազմակերպությանը բացի այն, որ դիմում են տուժող կանայք, նաև`ոստիկանությունը»:

Դիտվել է 104 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy