Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Կա պատերազմի վերսկսման սպառնալիք. փոխնախարար

Կա պատերազմի վերսկսման սպառնալիք. փոխնախարար

Այլանդակ ավտորիտար Ադրբեջանն այսօր օրինակ է դառնում Թուրքիայի համար. Շավարշ ՔոչարյանԵրբեք հայկական կողմերը չեն խուսափել հանդիպումներից, միակ ակնկալիքը, որ եղել է, այն է, որ այդ հանդիպումները պետք է լինեն արդյունավետ․ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ խոսելով Ադրբեջանի այն հայտարարությունների մասին, ըստ որոնց, հայկական կողմն է խուսափում բանակցություններից:

«Իսկ արդյունավետությունը կարող ենք դատել այն տեսանկյունից, որ առ այսօր առաջընթաց բանակցային գործընթացում չկա: Ավելին՝ ներկա փուլում անհնարին է սպասել առաջընթաց, քանի դեռ չեն իրականացվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները»,- ասաց նա:

Ըստ Շավարշ Քոչարյանի՝ անհնար է ակնկալել առաջընթաց բանակցություններում, քանի դեռ կա պատերազմի վերսկսման սպառնալիք, քանի դեռ կողմերի միջև չկա վստահություն, քանի դեռ կրակում են և շփման գծում սադրանքներ են կազմակերպվում:

«Սա այն իրողությունն է, որ Ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում արձանագրվել էր: Առաջին հերթին այդ ուղղությամբ պետք է տարվեն բանակցությունները, որպեսզի կրակի դադարեցման անժամկետ ռեժիմը կյանքի կոչվի»,- ասաց փոխարտգործնախարարը:

Դիտվել է 940 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy