Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » «Կարո՞ղ ես ձայնդ կտրել նստել տեղդ». վարչապետը՝ պատգամավորին

«Կարո՞ղ ես ձայնդ կտրել նստել տեղդ». վարչապետը՝ պատգամավորին

95319Օրերս տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստում  քննարկվել էր ՀՀ կառավարության  ծրագրի նախագիծը: Մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ  ՀՀԿ-ականները, որոնք նոր վարչապետին իրենց թիմի անդամ չեն ընկալում, պարբերաբար հեգնել են Կարեն Կարապետյանին:

Իսկ երբ վարչապետն ասել է, որ իրենք նախատեսում են գազի սակագինը նվազեցնել, Վարդան Այվազյանը նրան հակադարձել է, թե սակագին իջեցնել կամ բարձրացնելը կառավարության գործառույթների մեջ չի մտնում, ինչին հետևել է Կարեն Կարապետյանի կտրուկ պատասխանը, որ ինքը շատ լավ գիտի, թե կառավարության լիազորությունները որոնք են:

Politik.am-ի տեղեկություններով Վարդան Այվազյանը մի քանի անգամ փորձել է դիտողություններ անել: Կարեն Կարապետյանը բարկացել է և Վարդան Այվազյանին ասել.«Կարո՞ղ ես ձայնդ կտրել նստել տեղդ»:

Դիտվել է 25,022 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy