Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Կարեն Կարապետյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր (լուսանկարներ)

Կարեն Կարապետյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր (լուսանկարներ)

54954Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Արցախ:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն այսօր ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:
Այնուհետև ԼՂՀ Կառավարությունում մեկնարկեց ՀՀ և ԼՂՀ կառավարության կազմի ներկայացուցիչների համատեղ նիստը: ԼՂՀ Կառավարության ղեկավար Արայիկ Հարությունյանը ՀՀ վարչապետին հաջողություններ մաղթեց «պատասխանատու այս ժամանակահատվածում կարևոր պաշտոն ստանալու կապակցությամբ»:
«Ուզում եմ բոլոր թիմակիցներին հայտարարել , որ իմանան, որ մենք ԼՂՀ վարչապետի հետ ոչ միայն անձնական, այլ գաղափարական ընկերներ ենք, տնտեսության զարգացման մեր մոտեցումները, պատկերացումները նույնն են»,- ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
ՀՀ վարչապետը նշեց, թե ՀՀ կառավարության անդամները որոշակի ոլորտներում խնդիրներ ունեն ուսումնասիրելու ԼՂՀ փոխգործակցության հնարավորությունները:
Կարեն Կարապետյանը վստահություն հայտնեց, որ հանդիպումները և աշխատանքային կապերը կլինեն ամուր և հաստատակամ:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանին: Բակո Սահակյանը Կարեն Կարապետյանին է հանձնել «Մեսրոպ Մաշտոց» շքանշան, որով նա պարգևատրվել էր ընթացիկ տարվա օգոստոսի 30-ին` սոցիալ-տնտեսական կարեւորագույն խնդիրների իրականացման գործում Արցախին ցուցաբերած աջակցության համար և ի նշանավորումն ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի:
5495414908338_652673758259625_627639311130637686_n
Untitled-1 copy - Copy - Copy