Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Կարեն Կարապետյանի պայքարը մենաշնորհների դեմ` տեսանելի կլինի 1 ամսից

Կարեն Կարապետյանի պայքարը մենաշնորհների դեմ` տեսանելի կլինի 1 ամսից

հաաամբաաարՕրերս մի քանի  հեռուստաընկերություններին Կարեն Կարապետյանի տված հարցազրույցը հակասական տպավորություն և որոշակի նստվածք է թողել փորձագիտական շրջանակներում։ Այն, որ հարցազրույցից ստանում ենք տպավորություն, որ  իշխանությունը տեսնում, հասկանում և պատկերացնում է խնդիրների ծանրությունը, դա մինաշանակ է, բայց արդյո՞ք նախորդները, ովքեր խնդիրը էլ ավելի են բարդացրել չեն պատկերացրել և չեն գնահատել այդ ռիսկը: Ինչպիսի հույսեր ունենալ նորանշանակ վարչապետի ներկայացրած ծրագրերի իրատեսական լինելուց, այն դեպքում, երբ նույն հայրատարությունները լսել ենք նախորդներից, ինչ է սա `նախախորհրադարանական ընտրույթյուններին լավ հիմք ստեղծող շոու, թե՞  սրտացավ քաղաքական քայլ. այս առիթով Politik.am-ի թղթակիցը զրուցեց քաղաքագետ Գագիկ Համաբարյանի հետ: Վերջինիս կարծիքով  մենաշնորհների վերացման ուղղված հայատատրության ռեալ լինելը կամ չլինելը  տեսանելի կլինի ընդամենը մեկ կամ մեկ ու կես ամսվա ընթացքում, քանի որ գործարարներին ընդամենը ժամանակ է պետք, որպեսզի պայմանագրեր կնքեն համապատասխան ապրանքատերերի հետ, և այդ ժամանակ  էլ կերևա  վարչապետի այդ ասածը հնարավոր էլ իրագործել, թե ոչ.«Հասարակությունը արդեն 15 տարի է ինչ պահանջում է, որ մոնոպոլիաները վերացնեն և դրա հետևանքը խայտառակ գնաճն է, որոշ մարդիկ ստանում են գերշահույթ և կիսվում են իշխանությունների հետ այդ գերշահույթից, և այսպիսով ունենք այն, որ Հայաստանը տարածաշրջանի ամենաաղքատ երկիրն է ցավոք սրտի, դա ունի ոչ միայն իր օբյեկտիվ պատճառները, այլ նաև սուբյեկտիվ, որն էլ իշխանության գործունեության մեջ է»:

 Քաղաքագետը ,  իշխանության ծրարգրերում, որպես միջոց` կուռուպցիայի դեմ պայքարի, նշեց աշխատավարձերի  և թոշակների բարձրացումը ասելով, որ.«անամոթաբար պետական ծառայողների աշխատավաձի բարձացում են անում, մինչդեռ  խայտառակություն է, որ  հասարակ քաղաքացիներիների  մինինալ թոշակը` 16.000 դրամ է»:

 Սպասելիքներից խոսելու ժամանակ  Գագիկ Համաբարյանը անդրադարձավ նախորդ 2 վարչապետերին, ասելով.որ.«2008թ-ից հետո մեր 2 վարչապետները սարսափելի վատ հիշողություններ են թողել, մեր հասարակության մոտ. Տիգրան Սարգսյանի կառավարման տարիներին, տնտեսական անկումը 17% էր և ՀՀ-ը աշխարհում 2-րդ տեղում էր այդ մասով, սարսափելի արտագաղթ, և այդ ժամանակից մինչև օրս 250.000-300.000 մարդ է Հայասատանը լքել, սա սպիտակ ցեղասպանություն է, հաջորդն էլ Հովիկ Աբրահամյանի կառավարությունն էր, որը գրեթե ոչինչ չկարողացավ անել, հիմա հասարակությունը մեծ սպասումներ ունի Կարեն Կարապետյանից, ով ոչ մի խնդիր չունի բիզնեսները ծաղկեցնելու հետ, և աչքը կուշտ է»:

Դիտվել է 607 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy