Home » սլայդ » Կարեն Կարապետյանի հրահանգով ոչնչացնում են «Նաիրիտ»-ը

Կարեն Կարապետյանի հրահանգով ոչնչացնում են «Նաիրիտ»-ը

12202_7319«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն դատարանի որոշմամբ սնանկ ճանաչվեց: Այս մասին գրված է datalex.am կայքում։ Դեռևս 2015թ․  ապրիլի 7-ին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր»  ՓԲԸ-ն  դիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի՝  գործարանի կողմից սպառած էլեկտրաէներգիայի վճարները ստանալու և պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով։

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շուրջ մեկուկես տարի պարբերաբար հետաձգվող դատական նիստերին գրեթե մշտապես ներկա են եղել Նաիրիտ գործարանի նախկին աշխատակիցները, որոնք վերջին տարիներին պայքարում են Գործարանի վերաթողարկման պահանջով։ Նրանք իրենց ներկայությունն էին ապահովում դատարանի դահլիճում կամ դատարանի բակում՝ համարելով, որ հանդես կգան որպես զսպող գործոն՝ դատարանի կողմից Գործարանի սնանկության մասին վճռի կայացման բացառման հարցում։
Սնանկության գործով հերթական դատական նիստը նշանակված էր 2017 թվականի հունվարի 25-ին։ Սակայն երեկ  հայտնի դարձավ, որ նոյեմբերի 28-ին՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել արագացված դատական նիստ: Դատալեքս կայքում մինչև երեկ նշված էր տեղի ունեցած նիստի մասին, սակայն վճռի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չկար։ Նոյեմբերի 16-ին կողմերը ծանուցվել են դատական նիստի օրվա փոփոխության հետ:  Դատավոր Արմեն Չիչոյանը բավարարել է հայցվորի դիմումը և գործարանը սնանկ է ճանաչել:
Հետաքրքիր է, թե ինչու է դատարանը շտապել սնանկ ճանաչել գործարանը: Պետք է նկատել, որ շաբաթներ առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն վերագործարկվելու շանս չունի և պետությունը չի կարող քայլեր իրականացնել, այս ուղղությամբ:
Փաստորեն դատական պրոցեսի արագացումը խոսում է, այն մասին որ իրականացվում է Կարեն Կարապետյանի հրահանգը: Այսքանից հետո խոսել այն մասին, որ Կարեն Կարապետյանը եկել է բարեփոխելու տնտեսության վիճակը՝ առնվազն միամտություն է:

Դիտվել է 571 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy