Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Կարեն Կարապետյանի հանձնարարականը Արփինե Հովհաննիսյանին

Կարեն Կարապետյանի հանձնարարականը Արփինե Հովհաննիսյանին

 arpikԱյսօր Կառավարության հերթական  նիստի սկզբում  վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվեց նախարարներին:

  Արդարադատության նախարարին մի շարք հանձնարարականների հետ մեկտեղ հանձնարարեց առանձնակի պայքարել ապօրինի հարստացման դեմ և այդպիսով նաև պայքար կմղվի կոռուպցիայի շղթայի վերացման դեմ. «Այն դեպքերում, երբ պաշտոնատար անձի ակտիվների աճը գերազանցում է նրա օրինական եկամուտները, նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության»,- ասաց Կարապետյանը և Արդարադատության նախարարին հանձնարարեց ապօրինի հարստացման դեմ օրենքի նախագիծը երկշաբաթյա ժակետում ներկայացել կառավարություն:

 Հաջորդիվ  Կարեն Կարապետյանը անդրադարձավ ապօրինի հարստացմանը նպաստող կանխիկ գործառույթների սահմանափակմանը: Նա նշեց, որ կեղծ փոխառնությունները, կեղծ նվիրատվությունը հիմնականում կատարվում են կանխիկ եղանակով, որը հնարավորություն չի տալիս վերահսկողություն սահմանել: Վարչապետը Արդարադատության նախարարին հանձնարարեց աշխատել Կենտրոնական բանկի հետ և կառավարության քննարկման ներկայացնել կանխիկ գործառություների սահմանափակման մասին օրենքի նախագիծ:

 Անդրադառնալով հակակոռուպցիոն մասնագիտացված մարմնի կատարելագործմանը, վարչապետը նշեց, որ նախ անհրաժեշտ է ընդլայնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի լիազորությունները՝ սահմանելով և՛ կրթական, և՛ կոռուպցիայի կանխարգելման գործառույթները:

«ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարում եմ մեկամսյա ժամկետում ներկայացնել համապատասխան օրենսդրական նախագիծ»,- ասաց նա: Կարեն Կարապետյանը  անհրաժեշտ համարեց նաև հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակի ընդլայնումը և դրա վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարեց երեքշաբաթյա ժամկետում Կառավարությանը ներկայացնել առաջարկություն՝ ելնելով ռիսկայնությունից:

Դիտվել է 299 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy