Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Կարեն Կարապետյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ՓՄՁ զարգացման խորհրդի նիստ

Կարեն Կարապետյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ՓՄՁ զարգացման խորհրդի նիստ

կկակակակակՎարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը: Մինչ նիստի օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը վարչապետին զեկուցվել է ՓՄՁ զարգացման խորհրդի նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքի մասին: Մասնավորապես, ներկայացվել են պետական գնումների շրջանակում ՀՀ-ում արտադրված ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման կարգի սահմանման, Քրեական և Հարկային օրենսգրքերում ՓՄՁ-ներին առնչվող որոշ դրույթների, ՓՄՁ-ների ու առևտրի կենտրոնների միջև գնորդ-մատակարար շղթայում առկա խնդիրների քննարկման, բիզնես ինկուբատորի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները: Իսկ նիստի օրակարգի շրջանակում քննարկվել են մաքսային կարգավորման, վարչական իրավախախտումների վերաբերյալ առաջարկվող օրենսդրական փոփոխություններին, ՀՀ-ում լիզինգի՝ որպես այլընտրանքային ֆինանսական գործիքի զարգացմանը վերաբերող և այլ հարցեր: Մտքերի փոխանակության ժամանակ ներկայացվել են մի շարք դիտողություններ և կարծիքներ: Կարեն Կարապետյանը կարևորել է խնդիրների համակողմանի ուսումնասիրությունը և հանձնարարել պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ սեղմ ժամկետում լրացուցիչ քննարկել վերոնշյալ հարցերը, հստակեցնել դիրքորոշումները և առաջարկություններ ներկայացնել խորհրդի հաջորդ նիստին: Կարևորելով փոքր և միջին բիզնեսին աջակցության հասցեականությունը՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է ՓՄՁ զարգացման խորհրդի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ հաջորդ նիստին առաջարկություններ ներկայացնել խորհրդի կազմի և գործունեության ուղղությունների վերաբերյալ: «Պետք է վերանայել այն հիմնական մոտեցումներն ու սկզբունքները, որոնք դրված են խորհրդի գործունեության հիմքում: ՓՄՁ զարգացման խորհրդում պետք է ներգրավված լինեն ոլորտը ներկայացնող բոլոր շերտերը: Այս խորհուրդը պետք է դարձնել հարթակ, որտեղ ներկայացվող նախաձեռնություններն առարկայական կերպով կնպաստեն ոլորտում առկա խոչընդոտների վերացմանը և փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը», – նշել է վարչապետը:

Հիշեցնենք այս մասին հաղորդում են ՀՀ կառավարության լրատվական բաժնից:

Դիտվել է 41 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy