Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Կարեն Կարապետյանը շարունակում է ճոխ գնումներ անել. «Հայկական ժամանակ»

Կարեն Կարապետյանը շարունակում է ճոխ գնումներ անել. «Հայկական ժամանակ»

Karen-karapetyan«Հայկական ժամանակ»-ը գրում է.  «Վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է ճոխ գնումներ անել։ Կառավարությունը հոկտեմբերի 25-ին 864 հազար դրամով «Մանգասար» ընկերությունից գնել է մի նկար։  

Պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ նկարի հեղինակը Ցոլակ Ազիզյանն է: Կառավարությունն այդ նկարը գնել է Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների խորհրդի նիստին ՀՀ-ի մասնակցելու առիթով: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-28-ը վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով մեկնել էր Մինսկ մասնակցելու վերը նշված նիստին։ Իսկ այս նկարն էլ նա գնել է, հավանաբար, հյուրընկալող երկրի Բելառուսի վարչապետին կամ նախագահ Ալեքսանդր Լակաշենկոյին նվիրելու համար։ Ի դեպ, Կարեն Կարապետյանն իր հետ նաև ինը հատ «Նաիրր» և «Դվին» բարձրակարգ կոնյակ է տարել՝ հավանաբար ԵՏՄ անդամ երկրների իր գործընկերներին նվիրելու համար»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 328 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy