Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Կարեն Կարապետյանը հիասթափեցրեց

Կարեն Կարապետյանը հիասթափեցրեց

Կարեն-Կարապետյան Ռեֆորմներ իրականացնողի կերպարով նոր կառավարության ղեկավարումը իր ձեռքը ստանձնած Կարեն Կարապետյանը, օրերս վերջնականորեն հիասթափեցրեց քաղաքացիներին, ովքեր փոքր ինչ հույսեր էին կապում նորաստեղծ կառավարության հետ:

 Օրերս ԱԺ ներկայացվեց և բազմաբովանդակ քննարկումներ տեղի ունեցավ  2017 թ.-ի բյուջեի ծրագրի շուրջ : Բյուջեն թերևս հանդիսանում է ամենակարևոր փաստաթուղթը, որը  1 տարվա կտրվածքով ցույց է տալիս թե ինչպիսին կլինի մեր սոցիալ-տնտեսական վիճակը:

Այդ օրերին կառավարության կողմից ներկայացվեց և Աժ-ում ընդունվեց ևս մեկ նախագիծ, որը թերևս բարի նպատակ է իրենից ենթադրում, բայց և այնպես վստահություն չներշնչող իշխանության կողմից ներկայացված լինելով շատերի կողմից դիտվեց, որպես գումար մուրալու հերթական օրինական ճանապարհ:

Իսկ Ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանը  նշեց, որ մեր հարկային եկամուտները  կավելանա ընդհամենը  0,3 %-ով, սրանից հասկանալի է դառնում, որ հերթական անգամ չեղավ այն ինչին հասարակությունը լիահույս և շունչը պահած սպասում էր: Նմանատիպ նվազ տոկոսային աճից հասկանալի է դառնում, որ մենաշնորհների դեմ պայքար, կոռուպցիոն ռիսկերի նվազեցում, ստվերի մաքսիմալ կրճատման, և պետական պարտքի տեսանելի նվազեցման շուրջ ոչ մի արդյունավետ գործողություն չի իրականցվելու:

Կառավարությունը ցուցադրական կողմը ապահովելու համար մի քանի կրճատումներ արեց պետական ապարատում, ինչը բոլորիս համար է հասկանալի, որ ոչ մի զգալի խնայողութուն իր հետ չի բերի, դրա փոխարեն շարունակեց պահել իր ծախսատար և ոչ արդյունավետ   ենթակառույցները:

2017 թ.-ի բյուջեի նախագծում՝ ծախսերի 47,7% -ը ուղղված կլինի սոցիալ-մշակութային ճյուղերի վրա, 21,2%-ը պաշտպանության, ազգային անվտանգության, հասարակական կարգի պահպանության, քրեակատարողական և արտակարգ իրավիճակների համակարգերի վրա, 8,4%-ը տնտեսության ճյուղերի վրա, 8,8%-ը պետական պարտքի սպասարկման վրա, իսկ 3,6%-ը տեղական ինքնակառավարման մարմինների աջակցության վրա, ֆինանսական համահարթեցման դոտացիաների և այլ դոտացիաների տեսքով:

 Իրականությունը հետևյալն է, որ 6 մլրդ 300 մլն դոլար պարտք են վերցրել, և անարդյունավետ օգտագործման, բաշխման միջոցով չունենք, ոչ տնտեսական ոչ սոցիալական աճ, գումարած նախագիծ են ընդունում, որի միջոցով պարտադիր կերպով գումար կգանձվի աղքատ ժողովրդից: 8 տարիների ընթացքում 4 անգամ աճել է մեր արտաքին պարտքը միաժամանակ բարձրանում է արտագաղթի ցուցանիշը: Բախվելով այս ցավեցնող և Կարապետյանական իրականությանը հասկանում ենք, որ եկող տարի ճողվածք ստացողը կրկին կլինի ոչ թե կառավորությունը, այլ ՀՀ-ում ապրող աղքատ ժողովուրդը:

Դիտվել է 1,675 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy