Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Կարեն Կարապետյանը հանդիպել է Դմիտրի Մեդվեդևին

Կարեն Կարապետյանը հանդիպել է Դմիտրի Մեդվեդևին

կարենԲելառուսի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը Մինսկում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Ընդգծելով այն հանգամանքը, որ երկու երկրներին նախևառաջ կապում են դաշնակցային-ռազմավարական հարաբերությունները՝ վարչապետներ Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդևը կարևորել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններն առավել խորացնելու ուղղությամբ իրականացվող քայլերը՝  նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի և Ռուսաստանի ներգրավվածությունը նոր հնարավորություններ և հեռանկարներ է ուրվագծում:

 

Դիտվել է 106 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy