Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Կարեն Կարապետյանը կդառնա հանրապետակա ՞ն

Կարեն Կարապետյանը կդառնա հանրապետակա ՞ն

սսսեեԿարեն կկՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը  քիչ առաջ ավարտված  Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ նիստին  ընդհանուր առմամբ քննարկել են կուսակցության հերթական համագումարի կազմակերպչական խնդիրները, կուսակցության ծրագրում սպասվելիք փոփոխությունները, ներկուսակցական հարցեր, անդրադարձ են կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Հայաստան կատարած այցին:

  Այնուհետև անդրադարձ կատարելով  մամուլի այն հրապարակումներին, որ վարչապետ Կարեն Կարապետյանը դառնալու է հանրապետական և այդ կուսակցության փոխնախագահը, ԱԺ փոխխոսնակը ասել է. «Գոնե այսօր նման հարց չենք քննարկել, որևէ անդամակցման հարց չենք քննարկել: Եթե ժամանակը գա, վարչապետը նախագահի հետ կքննարկի: Կարեն Կարապետյանը դիմի, թե՝ չդիմի, Հանրապետական թիմի առանցքային ներկայացուցիչ է: Նա մեր թիմի լիարժեք անդամ է»:

  Ապա լրոգների այն հարցին, թե առաջիկայում սպասվո՞ւմ է Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, Շարմազանովը  ասել է, որ առաջիկա օրերի, շաբաթների ընթացքում նման հանդիպում չի նախատեսում: Շարմազանովն ընդծել է՝ պետք է կատարվեն Վիեննայի և Սանկ Պետերբուրգի պայմանավորվածությունները, իսկ Ադրբեջանն, ըստ նրա, արհամարհում է դրանք: «Համանախագահները պետք է հասցեական գնահատականով հանդես գան, ստիպեն ադրբեջացիներին ստանձնել իրենց ստանձնած պարտականությունները: Բանակցային գործընթացներում մենք չենք շեղվել»,- ասել է վերջինս՝ ավելացնելով, որ վաղը մեկնում է ԼՂՀ: 

Untitled-1 copy - Copy - Copy