Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Կարեն Կարապետյանը` գիշերային ակումբների մասին

Կարեն Կարապետյանը` գիշերային ակումբների մասին

Կարեն ԿարապետյանՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվեց, որոնցից մեկը վերաբերվում էր 18 տարին չլրացած անձանց ծխախոտ եւ ալկոհոլային խմիչքներ վաճառելու խնդրին:

«Առաջարկում ենք ՏԻՄ-երին պատշաճ հսկողություն իրականացնել խնդրի նկատմամբ: Այս առումով անհրաժեշտ է նաեւ ուշադրություն դարձնել տարբեր սրճարաններին, ակումբներին եւ զվարճանքի այլ վայրերին»,- ասաց վարչապետը:

«Ես ճիշտն ասած չգիտեմ, մենք գիշերային ակումբներում ունե՞նք տարիքային սահմանափակում, թե՝ չէ»,- դիմելով կառավարության անդամներին հարցրեց Կարեն Կարապետյանը եւ պատասխան չստանալով, ասաց. «Պետք է մտցնել»: Այնուհետեւ լսեց, որ կա սահմանափակում եւ ասաց. «Այս դաշտը, ՏԻՄ-երի ղեկավարներին, խնդրվում է մաքսիմալ ուշադրություն դարձնել»:

Դիտվել է 459 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy