Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Կարեն Կարապետյանը այսօր նոր պաշտոն կստանա

Կարեն Կարապետյանը այսօր նոր պաշտոն կստանա

Կարեն ԿարապետյանԱյսօր երեկոյան նախատեսված է ՀՀԿ-ն ԳՄ նիստը։ Նիստը, ըստ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանի՝ ոչ թե արտահերթ է, այլ հերթական, հաշվի առնելով, որ նախորդ հինգշաբթի նիստ չէր գումարվել։ Elq-ի տեղեկություններով այսօր կայանալիք ՀՀԿ ԳՄ նիստում, ի շարս սպասվող համագումարի հետ կապված հարցերի, կհայտարարվի, որ վարչապետ Կարեն Կարապետյանը կդառնա ՀՀԿ անդամ։ Ի դեպ, նոյեմբերի 26-ին կայանալիք ՀՀԿ համագումարում Կարեն Կարապետյանը կընտրվի ՀՀԿ ԳՄ անդամ եւ ՀՀԿ փոխնախագահ՝ փոխարինելով Ռազմիկ Զոհրաբյանին, ով վայր կդնի ՀՀԿ փոխնախագահի իր պարտականությունները։ ՀՀԿ մնացած փոխնախագահները կպաշտպանեն իրենց պաշտոնը։

Նյութի աղբյուր Elq.am

Դիտվել է 1,753 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy