Home » ՄԱՄՈՒԼ » Կարեն Կարապետյանը ԱԺ նախագահի հավանական թեկնածու է

Կարեն Կարապետյանը ԱԺ նախագահի հավանական թեկնածու է

karen-karapetyan1«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում Սամվել Կարապետյանի ոչ միայն տնտեսական ակտիվներն են մեծանում, այլև՝ քաղաքական: Դեռ 2010-ին Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ կապված հայտնի միջադեպից հետո ներիշխանական հնարավոր մեծ լարումը հարթեց հենց Սամվել Կարապետյանը: Դրանից հետո, 2015-ի փետրվարին Գ. Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալու որոշման կայացման մեջ մեծ էր նաև իր ներդրումը:

Հիմա Սամվել Կարապետյանը բաժնեմաս ունի Հայաստանի առաջատար խոշոր մեդիա ընկերություններում: Մեծ դերակատարում ունի նաև նորանշանակ Կարեն Կարապետյանի Հայաստան գալու մեջ:

Սամվել Կարապետյանի եղբայրը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը, հաջորդ ԱԺ-ի համար դիտարկվում է խորհրդարանի նախագահի ամենահավանական թեկնածուներից մեկը: Վերջինս 2014 թ. Հովիկ Աբրահամյանի վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո հրապարակային հրաժարվեց ԱԺ նախագահի պաշտոնից, հենց Հովիկ Աբրահամյանի ապաշնորհ վարչապետությունը «չսպասարկելու» համար:

Կարեն Կարապետյանը համարվում է Մոսկվայի մարդը, այժմ էլ  անթաքույց պնդում է, որ պատրաստ է ԱԺ նախագահ աշխատել թե գործող վարչապետ Կարեն Կարապետյանի, թե հաջորդ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ»:

Untitled-1 copy - Copy - Copy