Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Կարեն Բրուտյանը պաշտոն ստացավ

Կարեն Բրուտյանը պաշտոն ստացավ

Կարեն ԲրուտյանՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ  է նշանակել Կարեն Բրուտյանին:

Կառավարության լրատվական ծառայության տեղեկացմամբ` վարչապետի որոշման մեջ, մասնավորապես ասվում է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Կարեն Բրուտյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ»։

Հիշեցնենք,որ օրերս ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնից ազատվեց Արմեն Ալավերդյանը, ով ՊԵԿ-ում աշխատում էր 1995 թվականից:

Կարեն Բրուտյանը եղել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի  խորհրդականը:

 

Դիտվել է 723 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy