Home » ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ » Կառավարությունում փոքրիկ մաֆիա է գործում

Կառավարությունում փոքրիկ մաֆիա է գործում

Հիմա-այլևս-Բորիսն-էլ-չկա.-Հրանտ-ԲագրատյանԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր , նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը բավարարված չէ 2017թ-ի բյուջեի նախագծից. «Աճելու, զարգանալու միտում չկա»,-լրագրողների հետ զրուցում նշեց նախկին վարչապետը՝ հավելելով, որ կառավարության անդամներն իրենց առջև աշխատելու խնդիր չեն դրել։

«Վարչապետն առնվազն պիտի աճի, ասենք, 5 ցուցանիշ սահմաներ և ստիպեր, որ ապահովեին։ Տնտեսագիտական թևը նույնն է մնացել, ինչ Տիգրան Սարգսյանի օրոք, խորամուխ չի եղել։ Ինչպես միշտ՝ մենք կներկայացնենք առաջարկներ և կգրենք, որ կա մոտեցման այլ տարբերակ։ Մենք պիտի աճենք, բայց մենք մեր առաջ խնդիր էլ չենք դնում աճելու։ Աճի տեմպն այստեղ ավելի քիչ է, քան աշխարհում։ Մենք դժգոհ ենք սրանից։ Իմ կարծիքով՝ այդ տնտեսագիտական թիմը վարչապետին, նախագահին ճիշտը չի ասում, փոքրիկ մաֆիա է, որն ասում է՝ հանգիստ ապրենք առանց լարված աշխատելու»,-մանրամասնեց Հրանտ Բագրատյանը։ Բագրատյանի դիտարկմամբ ՝ Կարեն Կարապետյանի խոստումները բյուջեում արտացոլված չեն։


«Ես հանգիստ ցույց եմ տալիս 150 միլիարդ փող, որը կարելի էր ներդրումների վրա դնել։ Օրինակ՝ Կենտրոնական բանկը 12-րդ տարին է բյուջեին փող չի տալիս։ Բոլորս կենտրոնացել ենք, որ ֆիննախը առանձնատուն է կառուցել Դիլիջանում, բա Կենտրոնական բանկն ի՞նչ է կառուցել»,-ասաց Բագրատյանը՝ հավելով, որ ԿԲ –ն բյուջեում ներդրում չի անում։

Դիտվել է 473 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy