Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Կառավարությունը 50 միլիոն դոլար` պարտք կվերցնի

Կառավարությունը 50 միլիոն դոլար` պարտք կվերցնի

ԿառավարությունՀայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կկնքվի 50 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկային համաձայնագիր: Վարկի գումարի մարման ժամկետը՝ 25 տարի,իսկ ահա արտոնյալ ժամկետ՝ 14.5 տարի: Վարկի սպասարկման գծով վճարումները կատարվում են կիսամյակային կտրվածքով՝ յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին:

 Վաղը կայանալիք կառավարության նիստին  հավանություն կտրվի  նոր վարկային համաձայնագրին:

 Նշենք, որ վարկային միջոցների ներգրավումը նպատակ ունի իրականացնել կառավարության բարեփոխումների օրակարգի երկու հիմնական ծրագրերը՝ հարկաբյուջետային, սոցիալական և շրջակա միջավայրի կայունության խթանում և մրցունակության ամրապնդում:

Դիտվել է 114 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy