Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Կառավարությունը պետք է հրաժարական տա

Կառավարությունը պետք է հրաժարական տա

լևոնԱյսօր ԱԺ-ում շարունակվում էր արտահերթ նիստը, որի ժամանակ քննարկվում էր բյուջեի ծրագիրը:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Լևոն Զուրաբյանը նշեց, որ ՀՀ տնտեսության պարագայում վիճակը բացարձակապես այլ է պարտքի աճը չի զուգակցվում համապատասխան զարգացման տեմպերով, կատաստրոֆիկ անկում են ապրել օտարերկրյա ներդրումները, եթե 2008թ.-ին այդ ներդրումները  կազմում էին 1 միլիարդ ԱՄՆ դոլարից ավել, 2 տարի առաջ ընդամենը  388 մլն դոլար , ապա 1 տարի առաջ  արդեն 169 մլն դոլար :

Զուրաբյանը նկատեց, որ կառավարությունն էլ չի պլանավորել երկրի համար որևէ զարգացում,  և տնտեսական անկման լավագույն ցուցիչը  դա տարեկան 50 000-ի արտագաղթը և 18 %  գործազրկությունն է, ինչի մասին կառավարության բերած փաստաթղթում ոչինչ չկա ասված:

Պատգամավորը հավելեց, որ երկիրը նման փոսից հանելու համար հարկավոր է 7% շարունակ աճ .

 « Դուք դրել եք, Ձեր ծրագրերի մեջ 3,2 %  իսկ հետո խղճում 4%, ինչը բավարար չէ երկրի զարգացումը ապահովելու համար, կառավարությունը  ներկայացրել է երկրի շարունակական քայքայման ծրագիր, ուրիշ բան չենք ներկայացրել, հետո էլ ասում եք, եթե մենք այդ իրատեսական տոկոսը դրել ենք որ 6 ամիս հետո հանկարծակի իշխանությունը ձեզ հանձնենք, գոնե լավ վիճակում հանձնենք, », ապա Զուրաբյանը հորդորեց կառավարությոանը այդ 6 ամիսը չպահել  իշխանությունը , դուք ուղակի ամենաանարդյունավետ կերպով մսխելու եք այս երկրի  վերջին հնարավորությունները, հիմա արդեն հրաժարական տվեք, այդ փաստաթուղթը  հրաժարականի մանիֆեստն է , 6 ամիս էլ մի չարչարեք այս ժողովրդին, թողեք իշխանության գան այն ուժերը ովքեր գիտեն երկրի զարգացման բանալին»:

Դիտվել է 1,465 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy