Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Կառավարությունը պատրաստ է քննարկել Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած առաջարկները. Դավիթ Հարությունյան

Կառավարությունը պատրաստ է քննարկել Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած առաջարկները. Դավիթ Հարությունյան

Դավիթ ՀարությունյանԿառավարությունը պատրաստ է քննարկել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած առաջարկները այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Դավիթ Հարությունյանը նշեց, որ շատ արտաբյուջետային միջոցներ սահմանված են վարկային պայմանագրերով, որոնք գործում են:

Դիտարկմանը, թե համաձա՞յն են Լևոն Տեր-Պետրոսյանի այն պնդման հետ, որ եթե այդ 2 առաջարկները չընդունվեն, ապա կոռուպցիան չի վերացվի, Դավիթ Հարությունյանն արձագանքեց, թե կոռուպցիայի դեմ պայքարի առումով համակարգային մի շարք խնդիրներ պիտի լուծվեն, և կառավարության ծրագրի համապատասխան բաժնում միակ խնդիրը ապօրինի հարստացման դեմ պայքարը չէ. «Ինքնին այդ գործիքը բավարար չէ, միգուցե գեղեցիկ է հնչում, բայց բավարար չէ: Օրինակ՝ կանխիկ դրամահոսքերի շրջանառությունը սահմանափակելը կարևորագույն գործիքներից մեկն է»:

Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երկու առաջարկ էր ներկայացրել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին Կառավարության ծրագրում ներառելու համար՝ կարծիք հայտնելով, որ ամենահրատապ խնդիրը պետք է լինի կոռուպցիայի դեմ պայքարը, քանի որ «Հայաստանի բոլոր չարիքների արմատը կոռուպցիան է»։

Untitled-1 copy - Copy - Copy