Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Կառավարությունը լուծարեց «Փարքինգ սիթի սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների կոնսորցիոմի հետ կնքված պայմանագիրը

Կառավարությունը լուծարեց «Փարքինգ սիթի սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների կոնսորցիոմի հետ կնքված պայմանագիրը

կարմիր գծերԱյսօր կառավարության հերթական նիստին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրեց նախագիծ, որով Երևանի քաղաքապետարանին թույլատրվում է լուծարել «Փարքինգ սիթի սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների կոնսորցիումի հետ 2013 թվականին կնքած «Երևան քաղաքում ավտոկայանատեղիների կազմակերպման ծառայությունների մատուցման գնման» պայմանագիրը:

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է, որ վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման համար ներդրված ակտիվները դառնան համայնքային սեփականություն, ավտոկայանատեղիներից Երևանի բյուջե հավաքագրվող գումարներն առաջին տասը տարվա ընթացքում աճեն տարեկան առնվազն 100 միլիոն դրամով, իսկ դրանց հետո` տարեկան 400 միլիոն դրամով:

Դիտվել է 182 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy