Home » ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ » Կառավարությունը լատարեյի նման բան է

Կառավարությունը լատարեյի նման բան է

նիկոլԱյսօր ազգային ժողովում շարունակվում էր 2017 թվականի բյուջեի նախագիծը: Քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանից, թե ինչով է տաբերվում ներկա կառավարությունը իր ծրագրոց նախորդ կառավարություններից. «Ես ուզում եմ հասկանալ, թե ձեր կառավարությունը նախորդ կառավարությունից ինչն է անում այլ կերպ: Վարչապետը եկավ և ասեց, որ տնտեսության վիճակը վատ է: Դուք ասում եմ, որ վերջին երկու տարիներին տրանսֆերները պակասել են: Ձեր  և նախորդ ֆինանսների նախարարի խոսքից ես հասկանում եմ, որ նախարար լինելը կամ կառավարությունը լինելը լատարեյի նման բան է: Տրանսֆերները կաճեն, թե կնվազեն, արտաքին շոկեր կլինեն, թե չեն լինի»,-ասաց պատգամավորը:

Նախարարը պատասխանելով պատգամավորի հարցին ասաց. Ինչն ենք մենք անում այլ կերպ: Մենք թիրախավորում ենք տնտեսության իրական հատվածը և արդյունավետության բարձրացման համար հենքեր ստեղծելը: Մենք կարծում ենք, որ անում ենք այլ կերպ այն ինչ գրվել է մեր ծրագրերում»,-ասաց նախարարը:

Untitled-1 copy - Copy - Copy