Home » ՄԱՄՈՒԼ » Կառավարության U.com կապը կփոխարինե՞ն «Ռոստելեկոմով». «Հրապարակ»

Կառավարության U.com կապը կփոխարինե՞ն «Ռոստելեկոմով». «Հրապարակ»

կառավարություն«Կառավարության միջանցքներում ներքին «եռուզեռ» է. այնտեղ կարծում են, որ հենց այնպես չէ կապի և տրանսպորտի նախարար նշանակվել «Ռոստելեկոմի» ներկայացուցիչը, ու առժամանակ հետո, ըստ ամենայնի, կառավարության U.com կապը կփոխարինեն «Ռոստելեկոմով»: Կապի նախարար Վահան Մարտիրոսյանից փորձեցինք ճշտել՝ հնարավո՞ր է նման բան:

«Տեղյակ չեմ, դա մասնավոր գործարք կարող է լինել»: Բայց ինքներդ «Ռոստելեկոմին» մոտ կանգնած մարդ եք, չէ: «Հիմա՝ ոչ, ես վաղուց վաճառել եմ իմ բաժնեմասը և դուրս եմ եկել այնտեղից՝ արդեն մի քանի տարի»: Անհնար ե՞ք համարում նման բան: «Ցանկացած բիզնես միջավայրում էլ նման բաներ հնարավոր են, սակայն ես տեղեկացված չեմ»:

Ի դեպ, ազատված նախարարները, այդ թվում և Գագիկ Խաչատրյանը, Կարեն Կարապետյանի նշանակման օրերին փորձել են քայլ անել՝ նրա հետ հարաբերություններ «ստեղծելու» համար, սակայն առաջին իսկ հանդիպումից հասկացել են՝ «հետն աշխատել չի լինի, ինքն ուրիշ գծի մեջ է»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ Հրապարակ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 89 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy