Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Կառավարության կարևոր առաքելություններից մեկը

Կառավարության կարևոր առաքելություններից մեկը

կառավ   Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԵՄ-Հայաստան բանակցություններ. իրատեսական գործընթա՞ց, թե՞ չափազանցված սպասումներ» թեմայով: Բազմաֆորմալ քննարկումների ժամանակ բանախոսները նկատեցին.որ «Մենք Եվրոպական երկրներից 3-ի հետ ունենք արտասահանման գործընկերային հարաբերություններ, և եվրոպային տալիս ենք միայն հումք, որպես այդպիսին տեխնոլոիգիական արտադրանք կամ ավելի խորը հարաբերություններ չենք կարողանում արտահանման բնագավառում ձևավորել, և սա խոսում է այն մասին, որ մեզ և արևելյան գործընկերության մյուս երկերներին դիտարկելու են, որպես ներմուծման շուկա : Արտահանման տեսանկյունից մեր 2-րդ գործընկերը Բուլղարիան է, այնուհետև Գերմանիա, Նիդեռլանդներ»,-նկատեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը;

  Իր հերթին Ստյոպա Սաֆարյանն ասեց, որ առկա պայմաններում այո մենք ԵՄ-ի համար հումքային երկիր ենք, և ԵՄ-ի ու Հայաստանի միջև նոր շրջանակային պայմանագրի նպատակը  պետք է լինի.«Մտածել այնպիսի հեռանկարի մասին, որով կնախատեսվի ոչ միայն  հումք մատակարարել այլ նաև պատրաստի արտադարանք, որը  և երկրի ներսում ձեռնարկությունների մրցունակության բարձրացման, և’ տնտեսության  դիվերսիֆիկացմանը, և քաղաքական հարաբերությունների ամրապնդմանը կնպաստի»,-նկատեց Ստյոպա Սաֆարյանը,ավելացնելով նոր կառավարության դերի և ասելիքների վառ դերակատարումը կհամարի կայացած, երբ վերջիններս ստորագրեն Հայաստան և ԵՄ-ի  շրջանակային պայմանագիրը.« Սա վերին աստիճանի մեսիջային կլինի, թե Կարեն Կարապետյանի առաքելության, և նրա հայտարարություների խորության, ինչպես նաև ՀՀ-ի տնտեսության համար այս անորոշությունները վերացնելու առումով,ՀՀ-ի և Եվրամիության միջև հարաբերությունները զարգացման տեսանկյունից չափազանց կարևոր են  լինելու Իրանի հետ ուղղությունը,Իրանական շուկան և դրա միջոցով հայկական շուկան կապող օղակը, սա կլինի նոր կառավարության կարևոր առաքելություններից:

Դիտվել է 242 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy