Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Կայքը պատկանում է ինձ և կապ չունի Հերմինե Նաղդալյանի հետ. Մհեր Եղիազարյան

Կայքը պատկանում է ինձ և կապ չունի Հերմինե Նաղդալյանի հետ. Մհեր Եղիազարյան

հերմինեՀարգելի գործընկեր

Ձեր կայքում 2016.11.22-ին «Հերմինե Նաղդալյանը լրատվական կայք է գնել եւ ՀՀԿ-ի դեմ աշխատում է. լուրը հասել է նախագահին» վերնագրով հոդված եք հրապարակել, որպես HayNews.am կայքի սեփականատեր, տեղեկացնեմ Ձեզ, որ տեղեկատվությունը  իրականությանը չի համապատասխանում:

Կայքում, այո քննադատական հոդվածներ եղել են եւ կլինեն, ուղղված ինչպես իշխանական, այպնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչների, պետական որոշ պաշտոնյաների գործունեությանը:

Մեր կայքում մինչ օրս որեւէ գաղտնի, արտառոց բան չենք հրապարակել, կատարել են վերլուծություններ սեփական տեսանկյունից: Իսկ թե ինչ են խոսում կուսակցական գրասենյակների կուլիսներում, դա արդեն իրենց խնդիրն է:

Այնպես որ, խնդրում ենք անհարկի եւ առանց հիմնավորման մի շահարկեք HayNews.am-ի անունը…

HayNews.am լրատվական կայքի սեփականատեր Մ. Եղիազարյան

 25.10.2016թ.-ից կայքի սպասարկումն իրականացնում է «Վի Էն Ընդվայս» ՍՊԸ-ն, որն ամբողջական բաժնետերը ես եմ:

Untitled-1 copy - Copy - Copy