Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ծառուկյանն անփոխարինելի է

Ծառուկյանն անփոխարինելի է

Vahe-Enfiajyan Այսօր տեղի ուենցած  ճեպազրույցի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը  կրկին բարձրացրեց «Իրաքի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանական գործողությունները դատապարտելու վերաբերյալ» հայտարարությանը և «Նաիրիտ գործարանի գործունեության և կառավարման համար հատուկ ռեժիմ սահմանելու» վերաբերյալ խնդիրները: Վերջինիս խոսքով՝ «Նաիրիտ» գործարանի աշխատելու համար որոշակի առավելություններ են մշակել, ինչպես  նաև որոշակի ժամանակ հարկերից ազատման գործընթաց:

  Էնֆիաջյանը, խոսելով ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն հնարավոր վերադարձի մասին, նախ նկատեց, որ այժմ էլ Ծառուկյանը պատգամավոր է և, ըստ էության, քաղաքականության մեջ է.«Նոր քաղաքական ուժեր կան, ու որքան էլ այդ ուժերը խոսում են, ամբիցիոզ հայտարարություններ են անում, ընտրություններից հետո պատկերը լրիվ այլ է լինում, և Գագիկ Ծառուկյանն այն բացառիկ անձն է, ում շուրջ այդ կոնսոլիդացիան տեղի ունեցավ, և հնարավոր է՝ կրկին նման կոնսոլիդացիա իրականացնել: Գագիկ Ծառուկյանի անձն անփոխարինելի է»,- նշեց ԲՀԿ պատգամավորը:

  Հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք պատգամավոր Գագիկ Ծառուկյանի գործունեությունը, ԲՀԿ խմբակցության պատգամավորը պատասխանեց. «Պատգամավորական գործունեությունը ոչ միայն օրենսդիր մասն է իրենից ենթադրում, այլ շատ կարևոր են բարեգործությունները, ժողովրդի կողքին կանգնելը, ինչում մշտապես աչքի է ընկել ԲՀԿ նախկին լիդերը»: Վերջինս շեշտեց, որ Գագիկ Ծառուկյանը խմբակցության ղեկավար եղած ժամանակ միշտ ինքն է վարել նիստերը, խմբակցության բոլոր գործընթացներից տեղյակ է եղել, տարաբնույթ օրենսդրական նախաձեռնություններ է ունեցել, քաղաքական հայտարարություններ են եղել, հարցեր են հնչել կառավարությանը, ու քաղաքական կուրսն էլ, մեծ հաշվով, ինքն է ղեկավարել: Էնֆիաջյանը չբացառեց, որ Ծառուկյանի վերադարձի դեպքում նա կրկին կզբաղեցնի ԲՀԿ կուսակցության ղեկավարի պաշտոնը:

Դիտվել է 244 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy