Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ծառուկյանի կողմից հնչեցված արտահայտությունները ուղղված չեն եղել «Ազատության» դեմ

Ծառուկյանի կողմից հնչեցված արտահայտությունները ուղղված չեն եղել «Ազատության» դեմ

14801017_1192175300828974_1346928497_nԵրեկ լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել Գագիկ Ծառուկյանի և Ազատություն ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանի միջև: Այս կապակցությամբ Politik.am-ը կապ հաստատեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ: Խնդրի կապակցությամբ նա ասաց.«Այն ինչ տեղի է ունեցել երեկ, ընդամենը թյուրիմացություն է եղել, որը առաջացել է այն պատճառով, որ հարցից առաջ չի հնչել լրատվամիջոցի անունը, չի եղել լրատվամիջոցը ներկայացնող համապատասխան բեյջ, միկրոֆոնն էլ չի ունեցել Ազատություն ռադիոկայանի տարբերանշանը: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցված արտահայտությունները ուղղված չեն եղել կոնկրետ Ազատություն ռադիոկայանի դեմ: Եթե հարցուպատասխանից առաջ պարզ լիներ, թե որ լրատվամիջոցն է հարցեր ուղղում, լիներ համապատասխան լոգոյով միկրոֆոն, չէր լինի նաև այս ամենը: Ցանկացած մարդու մոտ էլ կարող էր կասկած առաջանալ, որ այդ ամենը կարող է սադրանք լինել և ուղղորդված ինչ որ շրջանակների կողմից: Հույս ունեմ, որ միջադեպը չի խանգարի Ազատություն ռադիոկայանի մեր գործընկերների հետ հետագա արդյունավետ համագործակցությանը, ինչպես եղել է մինչ օրս»,-ասաց Իվետա Տոնոյանը:

Untitled-1 copy - Copy - Copy