Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ծառուկյանը հավատարիմ կմնա իր ձեռագրին

Ծառուկյանը հավատարիմ կմնա իր ձեռագրին

ծառուկյանՆոյեմբերի 17-ին նշվեց ուսանողների տոնը: Այդ օրը հատկապես առանձնահատուկ էր այն ուսանողների համար ովքեր ունեին բարձր առաջադիմություն, քանի որ նրանցից 900-ը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից արժանացան խոշոր դրամական պարգևի` 100.000 ՀՀ դրամի չափով: Նախորդ տարվա համեմատ, եռապատկվել է տրվող դրամական պարգևները: Ընդհանրացնելով միայն այս տարվա դրամական պարգևները, ստացվում է, որ  շուրջ 90 մլն դրամի ներդրում ունեցավ կրթական ոլորտի զարգացման ուղղությամբ:

 Չնայած այն ամենին, որ պետական մակարդակով նմանատիպ խոշոր խրախուսական ծրագրեր չեն իրականացվում, բայց այդ բացը արդեն 15 տարի է` «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ լրացվում է և  ՀՀ բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով ընտանիքների, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ   ուսանողները այդ շրջանակում ստանում են խոշոր դրամական պարգևներ:

Նկատենք, որ  Գագիկ Ծառուկյանը հանդիսանում է  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, սակայն դա վերջինիս չի սահմանափակում իր գործունեության միջոցով  զարգացնել ՀՀ-ի երիտարդության կրթական կենսամակարդակը, և բազմիցս նշել է որ մեծ կարևորություն է տալիս երիտասարդներին դերին` պետության զարգացման և ամրապնդման գործում:

Ստացվում է, որ վերջինիս գործունեությունը իր մեջ ներառում է  բոլոր այն  խնդրահարույց ոլորտները որոնք իրականում պետք է լինեին պետության բարձր հովանու  և օժանդակության ներքո:

Ամփոփելով ամենը, գալիս ենք այն եզրահանգման, որ  Ծառուկյանական ձեռագիրը մնում է անփոփոխ՝ հավատարիմ իր հայանպաստ, նվիրական գործելաոճին և չկա մեկը, ով կարող է պատմության էջերից ջնջել նրա տարիների աշխատանքն ու կատարած ահռելի ներդրումները ՀՀ ամենատարբեր ոլորտների զարգացման ուղղությամբ:

Անի Ասլյան

Untitled-1 copy - Copy - Copy