Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Լևոն Մկրտչյանի եկամուտը ավելացել է 40 միլիոնով

Լևոն Մկրտչյանի եկամուտը ավելացել է 40 միլիոնով

Levon-MkrtchyanՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ով այդ պաշտոնը ստանձնել է փետրվարի վերջից, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել առկա գույքի ու եկամուտների վերաբերյալ հայտարարագիր:  

 Վերջինս  հայտարարագրել է երկու բնակարան, հողամաս, ավտոտնակ, ինչպես նաև մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց՝ LEXUS RX 350 մակնիշի: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նախարարի ունեցած բաժնետոմսերի արժեք կազմել է 70 մլն 444 հազ. դրամ, Իսկ նրա հանձնած փոխառությունները այդ նույն օրվա դրությամբ կազմում են 56 հազ. 326 եվրո, 10 հազ. 505 եվրո և 317 հազ. 762 ռուբլի:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նախարարի դրամական միջոցները կազմել են 20 հազ. դոլար, 25 հազ. եվրո, 10 մլն դրամ: Հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրը Լևոն Մկրտչյանի ստացված եկամուտը կազմել է 4 մլն 149 հազ. դրամ, որի հիմնական մասը գոյացել է շահաբաժիններից, ինչպես նաև աշխատավարձից:

Առանձնահատուկ է այն հանգամանքը, որ վերջինիս շահաբաժինը վերնաշանակվելուց հետո ըստ ներկայացված հայտարարագրի 4միլիոնից հասել է 44,215,276 ՀՀ դրամի:

Դիտվել է 291 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy