Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Լեռնային Ղարաբաղը կանվանափոխվի նոր սահմանադրությունում

Լեռնային Ղարաբաղը կանվանափոխվի նոր սահմանադրությունում

լղհԼեռնային Ղարաբաղը նոր սահմանադրության նախագծում կանվանվի Արցախի հանրապետություն: Այս մասին հայատարարել է Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի նախագահ, սահմանադրական բարեփոխումների պրոֆեսիոնալ հանձնաժողովի ղեկավար Աշոտ Ղուլյանը: Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Interfax-ը:

«Լինելու է ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ` Արցախի հանրապետության սահմանադրություն: Դա նշանակում է, որ սուբյեկտը սահմանադրությունում փոխվելու է, և կիրականանա այն, ինչի մասին մենք խոսել ենք մի քանի տարի շարունակ՝ մենք կվերադառնանք մեր պատմական իսկական անունին, ինչը կարտոցոլվի նոր սահմանադրության առաջին հոդվածում», հայտարարել է Ղուլյանը:

Համաձայն գործող սահմանադրության` Լեռնային Ղարաբաղի հանրապետություն և Արցախի հանրապետություն անվանումները նույնականացված են:Պարբերականը նշում է, որ Արցախը՝ Ղարաբաղի հին հայկական անվանումն է:

Տեղեկացվում է, որ նոր սահմանադրության նախագիծը կտեղադրվի Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի կայքում, ինչից հետո կսկսվեն հրապարակային բանավեճերը: Հասարակական քննարկումների փուլը կավարտվի նոյեմբերի 20-ին: Դրանից հետո նախագիծը կներկայացվի Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակայանի հաստատմանը:

Դիտվել է 615 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy