Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Նարկամանը, լավ էլ հարուստ տղու տղա է

Նարկամանը, լավ էլ հարուստ տղու տղա է

 Gagik-JhangiryanԶբաղվածության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման շրջանակներում, որով առաջարկվում է դատապարտյալներին ազատության մեջ հայտնվելուց հետո ՔԿ-ում կրթական ծրագիր անցնել,  ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ասաց, որ  նախագծի բովանդակության հետ կապված խնդիր չկա:

«Արդար դատապարտված պետք է լինի մարդը, որ ուղղվի: Եթե անմեղ է կամ այդ հանցանքը չի կատարել կամ դատապարտվել է ուրիշ հանցանքի համար, էդ մարդու ի՞նչը ուղղենք, ի՞նչը դաստիարակենք, ինքը թշնամությամբ է լցվելու բոլորի նկատմամբ»,- նշեց Ջհանգիրյանը:

Նախկին զինվորական դատախազը նաև հորդորեց ամբիոնից չհայտարարել, որ հիմնականում հանցագործություններ են կատարում մարդիկ, ովքեր աղքատ են ու սոցիալական պատճառներն են իրենց ստիպում ընկնել կալանավայրերը:

«Ոչ, աղքատ մարդը ավելի հպարտ մարդ ա, սկզբունքային մարդ ա, չի դավաճանել իր սկզբունքներին, դրա համար աղքատ ա մնացել: Հանցագործություն կատարողը չունևոր մարդը չէ, նարկամանն ա, որ ուզում ա նարկոտիկ գնի, հայրը փողը չի տալիս, լավ էլ հարուստ տղու տղա է։ Հարյուրավոր օրինակներ կարող եմ ասել ներկա պաշտոնատար անձանց զավակների մասին: Ինչի՞ եք աղքատների հետ կապում այս հարցը»,- ընդգծեց Գագիկ Ջհանգիրյանը:

Դիտվել է 629 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy