Home » ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ » Իրաքում արգելել են Սամվել Ալեքսանյանի գործունեությունը

Իրաքում արգելել են Սամվել Ալեքսանյանի գործունեությունը

maxresdefaultԻրաքի խորհրդարանը պաշտոնական արգելք է սահմանել ալկոհոլի վաճառքի, ներկրման ու արտադրության վրա։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Արգելքն ունի ինչպես կողմնակիցներ, այնպես էլ հակառակորդներ։ Նրանք, ովքեր աջակցում են արգելքի սահմանմանը, կարծում են, որ այն համապատասխանում է երկրի սահմանադրությանը, որն արգելում է ընդունել իսլամի դրույթներին հակասող օրենք։

Պետք է նկատել, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը խմիչքի մեծ բիզնես ունի Իրաքում: Սամվել Ալեքսանյանը Իրաքի հիմնական խմիչք ներկրողներից մեկն է: Ալեքսանյանի այս բիզնեսը մեծ դրամական եկամուտներ է ապահովում նրան:

Այնպես, որ այս որոշումը կարելի է համարել  հարված Սամվել Ալեքսանյանի բիզնեսներին:

Դիտվել է 1,900 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy