Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Իրաքյան զորքերը գրավել են Մոսուլը Ռաքքային միացնող մայրուղին

Իրաքյան զորքերը գրավել են Մոսուլը Ռաքքային միացնող մայրուղին

4366705Իրաքցի աշխարհազորայիններըն վերահսկողության տակ են վերցրել իրաքյան Մոսուլը և սիրիական Ռաքքան միացնող մայրուղին:
Մայրուղին միավորում է նաև «Իսլամական պետություն» խմբավորման երկու գլխավոր հենակետերը տարածաշրջանում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իրաքցի զինվորների և քրդական «փեշմերգա» զորամիավորման մարտիկների` Մոսուլին մոտենալուն պես ԻՊ-ի գրոհայիններն սկսել են փախչել դեպի Ռաքքա:

Այսօր եղանակային պայմանների և բարձրացած փոշու փոթորիկի պատճառով Իրաքի բանակը դադարեցրել է գրոհը դեպի Մոսուլ։

Մոսուլում մինչև 6000 իսլամիստներ էին գտնվում, որոնք քաղաքում վերահսկողություն են սահմանել 2014-ից:

Դիտվել է 48 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy