Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Իրաքի բանակը և քուրդ աշխարհազորայինները մոտենում են Մոսուլին

Իրաքի բանակը և քուրդ աշխարհազորայինները մոտենում են Մոսուլին

949289D1-0BB8-4481-B6D9-D5917EA116E2_cx0_cy10_cw0_w987_r1_s_r1Իրաքի բանակը և քրդական աշխարհազորային ջոկատները (փեշմերգա) մոտեցել են Մոսուլ քաղաքի մատույցներին:

Քրդական ջոկատները երեկ 8 գյուղ են ազատագրել Մոսուլից հյուսիս-արևելք և այժմ քաղաքից 9 կիլոմետր են հեռու:

Իրաքի զինված ուժերը, քուրդ աշխարհազորայինները և Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիան համակարգում են իրենց ջանքերը Մոսուլը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու գործողությունում, որը մեկնարկել է մեկ շաբաթ առաջ:

Untitled-1 copy - Copy - Copy