Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Իրավիճակը վերահսկվում է, որևէ արտառոց բան չկա. Դավիթ Բաբայան

Իրավիճակը վերահսկվում է, որևէ արտառոց բան չկա. Դավիթ Բաբայան

Դավիթ ԲաբայանԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը գտնում է, որ հակառակորդի կողմից առաջնագծի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերի արկակոծումը առանձնապես որևէ բանով պայմանավորված չէ և դա Ադրբեջանի պետության էությունն է:
«Իհարկե այն, որ զորավարժություններ են անցկացվում, այդ համատեքստում էլ են խախտում զինադադարի ռեժիմը, բայց սա այդ պետության էությունն է, և նման պետությունները հենց այդպիսի քաղաքականություն են վարում»,- ասաց նա, հայտնում է Թերթ.ամ-ը:
Դավիթ Բաբայանը նշեց, որ որքան Ադրբեջանի սոցիալտնտեսական վիճակը բարդանում է, այնքան Ադրբեջանն ապակառուցողական դիրք է ընդունում, կրկին շահարկվում է արտաքին թշնամու կերպարը, որպեսզի բնակչությանը շեղի առկա խնդիրներից, ինչը նաև կանխատեսելի է:

«Ամեն ինչ արվում է մեր բանակի մարտունակությունը բարձր պահելու համար, ինչն ամենակարևոր և ամենագործուն մեխանիզմն է, որպեսզի խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում պահպանվի։ Ուրիշ տարբերակ չկա»,- ասաց նա և վստահեցրեց, որ միշտ էլ համապատասխան միջոցներ ձեռնարկվելու են Արցախի անկախությունը և անվտանգությունը ապահովելու համար:

«Սակայն խոսել այն մասին, որ կա նախապատերազմական վիճակ, դա իհարկե այդպես չէ, բայց այն, որ հավանականությունը քիչ է, դա չի նշանակում, որ մեր զգոնությունն էլ պետք է քիչ լինի, կամ նվազի, կամ էլ նման երևույթների վրա չպետք է ուշադրություն դարձնենք: Իրավիճակը վերահսկվում է, որևէ արտառոց բան չկա»,- ասաց նա:

Սկզբնաղբյուր tert.am

Untitled-1 copy - Copy - Copy