Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Իրավիճակը սահմանին. շուրջ 900 կրակոց

Իրավիճակը սահմանին. շուրջ 900 կրակոց

սահմանՀոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 900 կրակոց:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի խառայությունը, հյուսիսային, հարավային և արևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև «ԻՍՏԻԳԼԱԼ» և «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ (83 կրակոց):

ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Դիտվել է 119 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy