Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Իրանը հնարավոր է համարում Համադանի ավիաբազայի տրամադրումը Ռուսաստանին

Իրանը հնարավոր է համարում Համադանի ավիաբազայի տրամադրումը Ռուսաստանին

tupolev_tu_22m3_at_ryazan_dyagilevo.thumbԻրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը հնարավոր է համարել Համադանի ավիաբազայի տրամադրումը Ռուսաստանի օդատիեզերական ուժերին, հաղորդում է Sputnik-ը` հղում անելով իրանական լրատվամիջոցներին:

Հոսեյն Դեհգանն ասել է, որ նման որոշում կարող է ընդունվել Սիրիայում տիրող իրավիճակի զարգացմամբ պայմանավորված անհրաժեշտության դեպքում:

Նշվում է, որ Դեհգանն այս հայտարարությունն արել է` մեկնաբանելով Ռուսաստանի կողմից իրանական բազայի կրկին օգտագործման հնարավորությունը:

Դիտվել է 57 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy