Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Իրադրությունն առաջնագծում

Իրադրությունն առաջնագծում

sahman-3Նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 85 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1100 կրակոց: Շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի վրա ադրբեջանական զինուժը կիրառել է 60 (15 արկ) և 82 միլիմետրանոց ականանետեր (5 արկ), ձեռքի հակատանկային (1 արկ) և ենթափողային նռնականետեր (1 արկ), տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը

ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Դիտվել է 523 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy