Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Իտալիայում տեղի է ունեցել հերթական հզոր երկրաշարժը

Իտալիայում տեղի է ունեցել հերթական հզոր երկրաշարժը

իտալիԻտալիայի կենտրոնական շրջանում, այս գիշեր տեղի է ունեցել հերթական ուժեղ երկրաշարժը, Երևանի ժամանակով` 04:35-ին, այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն: Երկրակեղևի տատանումները զգացվել են նաև մայրաքաղաք Հռոմում: Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխաբանության ազգային ինստիտուտի տվյալների համաձայն՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 4.8 մագնիտուդ, մինչդեռ դրա էպիկենտրոնը գտնվել է Մաչետա շրջանում: Փլուզումների և զոհերի մասին տեղեկություններ չկան:  

 Հիշեցնենք, որ վերջին 3 ամիսների ընթացքում 3 խոշոր երկրաշարժներ են գրանցվել Իտալիայի կենտրոնական հատվածում, որի հետևանքով մահացել են հարյուրավոր մարդիկ և ավերվել` տասնյակ բնակավայրեր:

Դիտվել է 231 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy