Home » Real Politik » Իսլամիստները մեր սահմանին շատ մոտ են

Իսլամիստները մեր սահմանին շատ մոտ են

EREBUNI hotel. Martahraverner. Ara Papyan.Politik.am-ը Թուրքիայի ներպետական և տարածաշրջանում սպասվող իրադարձությունների մասին   զրույց ունեցավ իրավաբան, պատմաբան և դիվանագետ, այժմ նաև  «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի հետ: Վերջինս  նկատեց, որ Միջին Արևելքում վիճակը աստիճանաբար  սրվում է և որ դա պայմանավորված է Թուրքիայի Նեոօսմանիզմի գաղափարախոսության քայլերով .

«Եթե դեռևս 1 տարի առաջ նեոօսմանիզմը զուտ Դավութօղլուի տեսությունն էր, ապա հիմա  անցում են կատարում գործնական քայլերի»:  Պապյանը հարկ համարեց խոսել այն մասին, որ Թուրքիան՝ մասնավորապես Էրդողանը, Լոզանի պայմանագրով 1923 թվականի հուլիսի 24-ին իրենց պարտադրված սահմաններին այդպես էլ չհարմարվեց : Հիմա Մոսուլի շուրջ գնում է պատերազմ, իսկ Թուրքիան հավակնություն ունի ներկայություն ապահովելու, հետագայում այդ տարածքները իրեն միացնելու նկատառումներից ելնելով:

 Սա էական և լուրջ քաղաքական փոփոխություն է Թուրքիայի կողմից, քանի որ Քեմալիզմի սկզբունքները,  որը հիմանականում աշխատում էր պահպանել Թուրքիայի ներկա սահմանը, հիմա փոխվում է՝ Թուրքիան դուրս է գալիս իր սահմաններից և մտնում մեծ խաղի մեջ :

 Պապյանը նկատեց, որ այդ իրավիճակը իրենից մեծ վտանգ է ներկայացնում  նաև  մեզ համար, քանի որ  այդ լարվածությունը դրսևորվում է մեզ շատ մոտ տարածքներում՝ ընդհամենը 350 կմ հեռավորության վրա:

 «Իսլամիստնեը մեր սահմանին շատ մոտ են գտնվում, այստեղ Թուրքիան է ապակայունանալու։ Ակնհայտ է, որ Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» 11 անդամների ձերբակալել են այդ թվում 2 համանախագահների, որը նշանակում է, որ Թուրքիան քիչ թե շատ հանդուրժող քաղաքականությունից անցում է կատարում բռնաճնշումների:  Սա նշանակում է , որ եթե Էրդողանը մարդկանց դուրս է մղում խորհրդարանից, թույլ չտալով այնտեղ քաղաքական պայքար մղել, իրենք նորից անցնելու են զինված պայքարի, և դրան գումարած  այն որ վերջինս սկսել է ճնշել, թուրքական հասարակության մի քանի խավերի՝ բանակին, գյուլենականներին,քրդերին քրդամետներին,  ներառյալ քրդամետ քաղաքական գործիչներին  և լրագրողներին :

Թուրքիան թևակոխել է մի շատ վտանգավոր շրջան, որը  2 ավարտ կարող է ունենալ՝  մեկը դրական, եթե կարողանան դրանից դուրս գալ և աշխարհին համոզել կամ պարտադրել, որ իրենց սահմանները պետք է ընդլայնվի, կամ հակառակը  բացասական՝  հարցականի տակ դնելով Լոզանի գծած սահմանները, ինչից կտուժի վերջինս:

Պատմաբանի պնդմամբ Էրդողանը Նեոօսմանիզմըկիրականացնի իսլամական գործիքակազմով, այդպիսով Թուրքիային տանելով   դեպի Իսլամ. « Վերջինս այդպես էլ չդարձավ Եվրամիության անդամ, բնականաբար ինքը փորձում է դառնալ Իսլամական աշխարհի առաջնորդ և պատահական չէ, որ Թուրքիան անընդհատ հարց է բարձրացնում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում, որ Իսլամական աշխարհը ներկայացուցիչ պետք է ունենա, և որ նա պետք է լինի գլխավորողը, սա քաղաքական  նկրտումներ են, որոնք տնտեսական շահեր են ենթադրում, բայց ամբողջը արվում է  Իսլամի գաղափարախոսության ներքո:

Պապյանը հիշեցրեց, որ նա տարիներ շարունակ խոսել է այս հնարավոր ապակայունացման մասին , որ մենք  էլ պետք է զուգահեռ պատրաստ լինենք այդ թվում մեր իրավունքերի պաշտպանության մասով, չբացառելով այդ դեպքում մեր հողերի վերադարձը, որոնք դե յուրե մերն են.«պատրաստ չլինելու դեպքում եղածն էլ կարող ենք կորցնել, չպետք է մտածել, եթե սա կա ուրեմն հավերժական է, պետք է նկատեն, որ եթե Թուրքիան զորք է մտցնում  Սիրիա, այդ թվում Ռուսատանի հետ համաձայնեցնելով, և դրա մասին գրվում է նրանց թերթերում, որ Թուրքիան պայամանավորվածություն ունի Ռուսատանի հետ միասնաբար պայքարելու քրդերի դեմ  և ահա մենք տեսնում ենք՝ 2 օր հետո ձեռբակալումները, գումարած ռուսները չաջակցեցին Ասադին  օդանավերով, իսկ վերջիններս առանց Ռուսատանի միջամտության չեն կարող կիրառել իրենց օդային ուժը, իսկ այս վիճակում Ասադը  չի կարող գրավել Հալեպը, նրա միակ առավելությունը ավիացիան էր , այսինքն ռուսները չեն օգնում վերջիններիս»:

 « Մեր անելիքը պետք է լինի այն, որ պետությունը լինի պետություն , պետք է տրվի տնտեսական քաղաքական ազատություն, մարդու իրավունքները պետք է պաշտպանվեն բարձր մակարդակով, և այդպիսով կդառնանք   հզոր, կայուն ժողովրդավար, զարգացաց երկիր,որն էլ   ամեն ինչի հիմքն է :

Մենք պետք է աշխարհին ներկայանանք իրավական՝ մեր ունեցած փաստերով, և եթե իմ ծրագրերը իրականանային և մենք հասնեինք նրան, որ  Հայասատանի և Թուրքիայի միջև հասատվեր  միջազգային վարչարարություն, և շատ այլ լուրջ քայլրեր անեին վիճակը այլ կլիներ,բայց ոնց տենսում ենք այդ ոլորտի մեր ներկայաուցիչները արտաքին քաղաքականությունից ոչինչ չեն հասկանում և չեն գործում:

Հայասատանը կարող է ենթարկվի հարձակման, չպետք է մոռանանք, որ Արարատյան  դաշտում  ապրում է ՀՀ բնակչության  ¾-ը: Պատկերացրեց այնտեղ վիճակ ապակայունանում է և Իսլամիստները սկսվում են հարձակվել մեր  սահմանի վրա, արդյոք ռուսները իրենց պարտավորությունները կկարատեն, թե կլինի Տավուշի տարբերակը,երբ ռուսները իրենց պարտավորությունը չկատարեցին: Վտանգը աստիճանաբար ավելանում է ռազմական թատերաբեմը ընդլայնվում  և մոտենում մեզ: Չպետք է մոռանանք, որ պատերազմողների հիմնական գաղափարական հենքը` ծայրահեղ իսլամն է, և նրանք կռվում  են ոչ միայն շիաների դեմ  նաև քրիստոնեաների դեմ , և ստացվում է, որ մենք ևս կարող ենք ընկնել հարվածի տակ , քանի որ նույն ռուսները և Արևմուքի երկերները ռմբակոծում են  ծայրահեղ իսլամիստների դիրքերը,իսկ իսլամիստները դա ընկալում են, որպես քրիստոնեաների քայլ և նրանք վրեժը լուծում են այն քրիստոնեաներից ովքեր իրենց ձեռքի տակ են այդ պահին:

Հյուսիսային Իրաքում  Սիրիայում  մենք  տեսնում ենք, որ բացահայտ ցեղասպանություն է տեղի ունենում, մենք որպես քրիստոնեա  պետություն այդ վտանգի տակ ենք, սրանք մեծ մարտահարավերնե ենք, որոնց մասին տարիներ շարունակ խոսվել է, ասել ենք միջազգային  վարչարաություն հասատենք, չեն անում մարդիկ չեն հասկանում քաղաքականությունից  գալու է հասնի վիճակը և մենք  արյան գնով հաղթահարենք:

Մենք սպասարկում ենք Ռուսատանի շահերը և չունենք արտաքին քաղաքականություն:

Իսկ այս լարվածությունը գարնանը կարող է տանել պատերազմի , քանի որ հարցը բանակցային լուծում չունի ինչպես տարիներ շարունակ հասկացանք ակմ պետք է փոխվի  բանակցային սկզբունքները»,- զրույցը եզրափակեց Արա Պապյանը :

Դիտվել է 977 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy