Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Իշխան Զաքարյանը պաշտոնանկ կարվի. նրան կփոխարինի Սերժ Սարգսյանի ընկերը

Իշխան Զաքարյանը պաշտոնանկ կարվի. նրան կփոխարինի Սերժ Սարգսյանի ընկերը

YolyanՎերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի պաշտոնավարման հարցը արդեն իսկ որոշված է: Վարչապետ Կարեն Կարապետյանի հրահանգով ՀՔԾ-ն ստուգումներ է իրականացվել՝ Վերահսկիչ Պալատի կողմից իրականացված, վերջին տարիների ստուգումների արդյունքները: Մեր տեղեկություններով պարզվել է, որ Իշխան Զաքարյանը  ղեկավարած տարիներին եղել են բազմաթիվ խախտումներ, որոնք արձանագրվել են ՎՊ աշխատակիցների կողմից, սակայն չգիտես ինչու դրան ընթացք չի տրվել:

Մեր աղբյուրների փոխանցմամբ Կարեն Կարապետյանը դրել է Իշխան Զաքարյանի հրաժարականի պահանջ, որը բավարարել է նախագահ Սերժ Սարգսյանը: ՎՊ գործող նախագահին կգա փոխարինելու Էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Լևոն Յոլյանը: Նա համարվում է վստահելի կադր, և Սերժ Սարգսյանի ընկերն է, ուստի նրա նշանակման հետ կապված, խնդիրներ չի առաջանա:

Դիտվել է 1,398 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy