Home » ՄԱՄՈՒԼ » Իշխանությունները պետք է խնդրեն, որ Ծառուկյանը վերադառնա. «ՀԺ»

Իշխանությունները պետք է խնդրեն, որ Ծառուկյանը վերադառնա. «ՀԺ»

Gagik-Tsarukyan«Հայկական ժամանակ» թերը գրում է. «ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ կուսակցության համագումարի անցկացման ժամկետը պայմանավորված է նաեւ Գագիկ Ծառուկյանի որոշման հետ՝ վերադառնալո՞ւ է նա ակտիվ քաղաքականություն, թե՝ ոչ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ պատասխանելով քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ հարցին՝ Ծառուկյանը հայտարարել էր, որ եթե իրեն շատ խնդրեն, կբացի փակած գիրքը:

Մեր այն հարցին, թե ո՞վ պետք է Ծառուկյանին խնդրի, Լ. Խաչատրյանը պատասխանեց. «Միանշանակ ժողովուրդը չէ, իշխանական համակարգը: Ժողովուրդը երբեք չի կարող խնդրել, ժողովուրդը որոշում է, պահանջում, պարտադրում է: Նա նկատի է ունեցել այն մարդկանց, որոնք երկիրը բերեցին այս օրին, ինչը կարող է համաժողովրդական դժգոհության ալիք բարձրացնել»: Իսկ եթե իշխանությունները չխնդրե՞ն Ծառուկյանին:

«Չխնդրեն, կարող է մնան ալիքի տակ: Բոլորը պարտավոր են ժողովրդի պահանջին անսալ ու ենթարկվել, այդ թվում նաեւ՝ Գագիկ Ծառուկյանը»,- պատասխանեց Լյովա Խաչատրյանը: Իսկ թե իշխանությունները Ծառուկյանին ինչպես կխնդրեն վերադառնալ քաղաքականություն՝ թաքուն, թե հրապարակավ, պատգամավորի խոսքերով՝ արդեն էական չէ, ձեւերը տարբեր են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 154 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy