Home » ՄԱՄՈՒԼ » Ինքը պապայի ցանկությամբ չի դեպուտատ դառնում. Անդրանիկ Մանուկյանը՝ իր որդու մասին. «Իրավունք»

Ինքը պապայի ցանկությամբ չի դեպուտատ դառնում. Անդրանիկ Մանուկյանը՝ իր որդու մասին. «Իրավունք»

f56c1fa230c212_56c1fa230c24f«Իրավունք» թերթը գրում է. «Զանգահարեք իմ տղային, հարցրեք։ Ինձ հարցնում եք, ես ի՞նչ պետք է ասեմ»,- այսպես պատասխանեց «Իրավունքին» Ուկրաինայում ՀՀ դեսպան, նախկին պատգամավոր Անդրանիկ Մանուկյանը՝ իր որդու պատգամավոր դառնալու մտադրության մասին «Իրավունք»-ի հարցին:

Ենթադրում ենք Դուք տեղյակ եք, սատարում եք ձեր որդուն:

Իմ տղան հասուն մարդ է, գրագետ, զարգացած, դաստիարակված։ 33 տարեկան է եւ որոշումներ կարող է կայացնել։ Ինքը պապայի ցանկությամբ չի դեպուտատ դառնում։ Պապայի միջնորդությամբ չէ, որ կարող է պատգամավոր դառնալ։ Հայրիկը կցանկանա, որ որդին հաջողություններ ունենա, որ գրում են հայրերը եւ որդիները, մեզ չի վերաբերում (նկատի ունի հոր միջնորդությամբ պատգամավոր դառնալը-խմբ.)։

Անդրանիկ Մանուկյանը, այնուամենայնիվ, չի հերքել իր որդու պատգամավոր դառնալու մասին լուրերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 191 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy