Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ինչ փոփոխություններ են տեղի ունեցել առաջնագծում. ներկայացնում է ԼՂՀ վարչապետը

Ինչ փոփոխություններ են տեղի ունեցել առաջնագծում. ներկայացնում է ԼՂՀ վարչապետը

արայիկ հարությունյանԱյսօր զինծառայողն ավելի է համալրված սարքավորումներով:Այս մասին` նոյեմբերի 5-ին, Արցախում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե ապրիլյան պատերազմից հետո ինչ փոփոխություններ են եղել մարտական դիրքերում:

«Ապրիլի 3-ին, ինչպես գիտեք, Կառավարության կողմից կոորդինացնող խումբ էր ստեղծվել, որը նաեւ հաշվեհամար էր բացել: Դրա միջոցով ցանկացողները կարող էին ֆինանսական աջակցություն ցուցաբերել: Հավաքված գումարի մասին մենք եռամսյակը մեկ հաշվետվություն ենք ներկայացնում` հնարավորինս փորձելով հայտնել, թե ինչ աշխատանքներ են կատարվում: Առանց կոնկրետացնելու` կարող եմ ասել, որ զինվորն այսօր ավելի է համալրված սարքավորումներով, շատ մեծ ինժեներական աշխատանք է կատարվել դիրքերում»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Ըստ վարչապետի`2017 թվականի պետբյուջեով նույնպես գումար կտրամադրվի բանակին: Արայիկ Հարությունյանի խոսքով, բոլոր կատարված փոփոխությունների հարցում յուրաքանչյուրը կարող է համոզվել` առաջնագիծ այցելելով:

Untitled-1 copy - Copy - Copy