Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ինչ կարող է անել Արգամ Աբրահամյանը

Ինչ կարող է անել Արգամ Աբրահամյանը

Ինքս-եմ-լինելու-իմ-քննադատը.-Արգամ-ԱբրահամյանՄոտենում են Ազգային Ժողովի 2017 թվականի ընտրությունները: Քաղաքական իրավիճակն իսկապես միանշանակ չէ և ընտրությունները նման չեն լինելու նախկին ընտրություններին: Այս անգամ կուսակցություններին և մասնավորապես իշխանությանը պետք են դեմքեր, որոնք հանրության շրջանում վարկաբեկված չեն ու երիտասարդ են: ՀՀԿ-ն հատկապես վերջին շաբաթների ընթացքում փորձում է ցույց տալ, որ գնում է բարեփոխումների և սերնդափոխության:

Իշխանությունների համար հատկապես կարևոր է, թե ովքեր են լինելու մարզային պատասխանատուները: Մարզերում խնդիրները շատ են և հետևաբար անհրաժեշտ են այնպիսի դեմքեր, որոնք կարող են հանրության մոտ հույս ներշնչել: Այս առումով իշխանությունների համար Արարատի մարզում հետաքրքիր դերակատարում կարող է ունենալ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը: Մի քանի տարի է ինչ նա ղեկավարում է քաղաքը և քաղաքում արդեն իսկ նկատելի են դրական փոփոխություններ: Քաղաքը բարեկարգվել է և իրականացվում են մի շարք սոցիալական ծրագրեր՝  քաղաքային անվճար տրանսպորտ, սոցիալապես անապահով քաղաքացիների համար անվճար ճաշարան:

Արտաշատցիները նկատում են, որ ի տարբերություն նախկին քաղաքապետերի, Արգամ Աբրահամյանի շուրջ համախմբված է քաղաքի և մարզի երիտասարդությունը: Իհարկե  մարդիկ  կարող են նկատել, որ  Արգամ Աբրահամյանը  ազդեցիկ է, քանի որ կա իր հոր՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործոնը, սակայն իրականություն այն է, որ Արտաշատի քաղաքապետը կարողացել է ստեղծել իր սեփական թիմը:

Ընտրությունները մոտենում են և մեծ հաշվով պարզ կլինի, թե ով ինչ կարող է անել: Պարզ կլինի, թե որքանով հին կուսակցականներին կգան փոխարինելու երիտասարդները, որոնք իրենց հետ կբերեն նաև բարեփոխումներ:

Դիտվել է 1,128 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy