Home » ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ » Ինչ է սպասում Սերժ Սարգսյանը՝ Կարեն Կարապետյանից

Ինչ է սպասում Սերժ Սարգսյանը՝ Կարեն Կարապետյանից

 սերժՀայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը  հույս ունի, որ նոր կառավարությունը կկարողանա բարձրացնել տնտեսական կառավարման արդյունավետությունը և արագացնել ՀՆԱ-ի աճի տեմպը: Այդ մասին նա ասել է  Россия сегодня-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին` Sputnik Армения-ի համար տված հարցազրույցում:

«Ես հարցը ձևակերպել եմ կառավարության նիստի ժամանակ։ Առաջին խնդիրն է բարձրացնել կառավարման արդյունավետությունը։ Այնուհետև` կատարել մեր տնտեսության վիճակի վերլուծություն` խոչընդոտներն ու խնդիրները բացահայտելու համար, և, վերացնելով դրանք, հասնել Հայաստանի ՀՆԱ-ի աճին… Մեր ներկայիս ցուցանիշները չեն բավարարում ո’չ մեզ, ո’չ քաղաքացիներին: Ես մեծ հույս ունեմ, որ նոր կառավարությունը կլուծի այդ խնդիրը»,- ասել է Սարգսյանը:

Untitled-1 copy - Copy - Copy