Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ինչքանո՞վ կնվազի գազի գինը

Ինչքանո՞վ կնվազի գազի գինը

կկկկ Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնեց, որ ՀՀ կառավարությունը որևէ կերպ պետական բյուջեից չի սուբսիդավորելու գազի սակագների նվազեցումը:

 «Որո՞նք են այս գումարների աղբյուրները: Առկա է չորս աղբյուր. հունվարի մեկին ավարտվում է Վրաստանի հետ տրանզիտի պայմանագիրը և այնտեղ կան ակնկալիքներ , որ տրանզիտի գինը կնվազի: Երկրորդ՝ սակագների նվազման արդյունքում «Գազպրոմ Արմենիա»-ն ակնկալում է շուկայի ընդլայնում, որը կբերի մի միավոր վաճառքի մարժայի նվազեցմանը, երրորդ՝ որոշակի ֆինանսական ծախսերի և վարկերի նվազմանն արդյունքում «Գազպրոմ Արմենիա»-ն կանի օպտիմալացում, չորրորդ՝ «Գազպրոմ Արմենիա»-ի հիմնադիրը շուկայի ընդլայնման և շուկայի կայունացման համար առաջացող ֆինանսական ռիսկերը վերցնում է իր վրա: Շատ պարզ հասկանալի չորս գործոն է, թե որտեղից են լինելու սակագնի իջեցման աղբյուրները…Բյուջեն որևէ կերպ չի սուբսիդավորելու, ոչ ստվերային կերպով, ոչ ուղիղ և ոչ մի ձև: Սակագները հետևյալն են լինելու. 10 հազար խորանարդ մետրից ավելի գազ սպառողի համար 257,56  դոլարին համարժեք դրամը պետք է դարձել 242,1 դոլարին համարժեք դրամ: Եթե տվյալ կազմակերպությունը սպառում է ավել գազ, քան նախկինում է սպառել և ցուցակը ներկայացրել է «Գազպրոմ Արմենիա», ապա ավել գազի համար իր սակագինը կդառնա 212 դոլարին համարժեք դրամ: Խոսքն ինչի մասին է՝ «Գազպրոմ Արմենիան» փորձում է մոտիվացնել, որպեսզի շուկան մեծանա»,-ասաց վարչապետը ՝ նաև հավելելով, որ 10 հազար խմ-ից պակաս գազ օգտագործող բնակչության համար սակագինը 146,7 դրամից կդառնա 139 դրամ, իսկ սոցիալապես անապահովների համար՝ 100 դրամ:

Untitled-1 copy - Copy - Copy