Home » Real Politik » Ինչպես է ընտրություններին մասնակցելու «Ժառանգություն»-ը. կլինի՞ Րաֆֆի Հովհաննիսյանը

Ինչպես է ընտրություններին մասնակցելու «Ժառանգություն»-ը. կլինի՞ Րաֆֆի Հովհաննիսյանը

արմեն«Ժամանակ» օրաթերթն երեկվա  համարում գրել էր, թե «Ժառանգություն» կուսակցությունը որևէ այլ կուսակցության հետ դաշինք չկազմելու պարագայում ներկայանալու է սեփական ցուցակով, որի առաջին տեղերը կուսակցության առաջնորդի ցանկությամբ զբաղեցնելու են Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը և Դավիթ Սանասարյանը: Վկայակոչելով իր տեղեկությունները՝ թերթը նաև նշել էր, թե Րաֆֆի Հովհաննիսյանը ցուցակում չի լինելու, քանի որ նա չի ցանկանում նորից պատգամավոր դառնալ:

Այս կապակցությամբ Politik.am-ը զրուցեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ: Կուսակցության փոխնախագահը նկատեց, որ  դեռ որևէ քննարկում չի անցկացվել գալիք խորհրդարանական ընտրություններին կուսակցության ռեյտինգային ցուցակի վերաբերյալ։

«Մենք «Ժառանգությունում» որևէ ձևով քննարկում չենք անցկացրել ռեյտինգային ցուցակի հետ կապված՝ որևէ մեկի մասնակցության վերաբերյալ, նույնիսկ երեք-չորս հոգով էլ չենք խոսել իրար հետ»,– Politik.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Նա  նշեց, որ տեղյակ չէ նույնիսկ, թե ինչ տրամադրվածություն ունի այս հարցում կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը։

Արմեն Մարտիրոսյանը նաև նշեց, որ ԱԺ ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ նոր մանրամասներ չունի ներկայացնելու, սակայն քննարկումները շարունակվում են, թեև չցանկացավ ասել, թե որ ուժերի հետ: «Երբ որ հստակություն կլինի, նոր կասենք, քննարկումներ ծանր են անցնում»,-ասաց նա:

 

Untitled-1 copy - Copy - Copy