Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ինչպես է ԲՀԿ-ն կազմելու իր ցուցակը

Ինչպես է ԲՀԿ-ն կազմելու իր ցուցակը

ԲՀԿ. Թող Հայաստան թվային հաշվիչներ մատակարարեն եւ իջեցնեն հոսանքի կորուստըՔննարկման հիմնական հարցերն առնչվելու են առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ կուսակցական կազմակերպչական, ներքաղաքական և օրակարգային հարցերին:
Կազմվելու է աշխատանքային այցերի ժամանակացույց և դեկտեմբերի սկզբից կուսակցության ղեկավար մարմինները և քաղաքական խորհրդի ներկայացուցիչներն այցեր են ունենալու փոքր և խոշոր համայնքներ, որի ընթացքում հստակեցնելու ենք ժողովրդի կողմից մեծ վարկանիշ ունեցող այն անձանց ցանկը, որոնք 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ի կողմից ներառվելու են ռեյտինգային ցուցակում: Հստակեցնեմ, որ մեր ընդլայնված նիստն այլ դահլիճում նշանակելը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԲՀԿ կենտրոնական գրասենյակի դահլիճը հնարավորություն չի տալիս ընդունել տարածքային բոլոր կառույցների, կուսակցության հանձնաժողովների և ստորաբաժանումների բոլոր ներկայացուցիչներին:
Ինչ վերաբերում է հարցին ՝ արդյո՞ք քննարկվելու է Գագիկ Ծառուկյանի հավանական քաղաքականություն վերադառնալու հարցը, ապա, եթե անկեղծ լինենք, այդ թեման քննարկվում է երկրի բոլոր քաղաքական կառույցներում և ԲՀԿ-ի կողմից ամենաբարձր մակարդակով հարցին չանդրադառնալն առնվազն տարօրինակ եմ համարում:

Գրում է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը իր ֆեյսբուքյան էում

Untitled-1 copy - Copy - Copy